Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

28 ապր 2018 17:00

Ինչպես կքվեարկի ՀՀԿ-ն

Ինչպես կքվեարկի ՀՀԿ-ն«Հայաստանի հանրապետական կուսակցությունը մայիսի 30-ին , ժամը 18:00-ին կհայտարարի, թե ինչպես է քվեարկելու: Որոշման հիմքում լինելու է երկրի անվտանգությունը և կայունությունը և այս պարագայում ևս ՀՀԿ-ն միասնականություն կդրսևորի»,-հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը նշեց, որ տարբեր հանրապետականների հրապարակային կարծիքները բացառապես անձնական տեսակետներ են, իսկ կուսակցությունը դեռ որոշում կկայացնի:
Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածու լինելու հարցին. «Իմ կարծիքով Նիկոլը չունի քաղաքական և պետական գործչի համապատասխանող որակներ, բայց սա իմ անձնական կարծիքն է, իսկ կուսակցությունը դեռ որոշում չունի»


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր