Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 ապր 2018 18:15

Սերժ Սարգսյանը փաստացի անտուն է մնացել

Սերժ Սարգսյանը փաստացի անտուն է մնացելՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը փաստացի անտուն է մնացել: Նախագահի լիազորությունների ավարտից հետո կառավարության որոշմամբ նրան առանձնատուն հատկացվեց, կառավարական ամառանոցներից: Սա դժգոհության ալիք բարձրացրեց:
Արդեն վարչապետի կարգավիճակում Ս.Սարգսյանը կառավարության առաջին եւ միակ նիստի ժամանակ հայտարարեց, թե հրաժարվում է իր առանձնատան սեփականությունից` ասելով, թե ,կարելի է այդ խնդրին անդրադառնալ հետագայում, երբ այս աթոռին նստած կլինի մեկ այլ վարչապետե: Այդ հայտարարությունից մեկ շաբաթ անց վարչապետի աթոռին նստած է Կարեն Կարապետյանը, սակայն Սարգսյանի առանձնատան հարցին այդպես էլ անդրադարձ չեղավ: Մինչդեռ, հիշեցնենք, որպես պաշտոնաթող նախագահ Սարգսյանը ՀՀ օրենսդրության համաձայն` պետք է առանձնատուն ունենա: Եւ Կարեն Կարապետյանը պարտավոր էր անդրադառնալ խնդրին: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր