Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

28 ապր 2018 18:33

Վիգեն Սարգսյան․ Զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը

Վիգեն Սարգսյան․ Զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունըԶինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը, և բանակի ղեկավարությունն ու ԶՈւ ստորաբաժանումներն ամբողջ ուժով պահպանելու են հայկական երկու հանրապետությունների անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը երեկ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ժամանակ:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ կենտրոնում ապաքինվող երիտասարդների, ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցների հարցերի հիմնական մասը վերաբերել են վերջին օրերի ներքաղաքական իրադարձություններին։
Վիգեն Սարգսյանն անդրադարձել է երևանյան երթերին ու հավաքներին, խոսել հատկապես զինված ուժերի հետ որևէ կերպ առնչված ելույթների մասին, անդրադարձել նաև օրեր առաջ երթերին զինծառայողների միանալու հանգամանքին, որը համարել է անթույլատրելի քայլ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ արձանագրել է, որ հակառակորդի զորքերի տեղաշարժը ու կուտակումները չեն դադարել, նշելով, որ դրանք շահարկողները չեն էլ կարող պատկերացնել հնարավոր վտանգների ու ոտնձգությունների մասին։
Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն ամեն րոպե հետևում են հակառակորդին ու պատրաստ են դիմակայել ցանկացած ոտնձգության։
Նախարարի պաշտոնակատարը վերականգնողական կենտրոնում բուժվողներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով, որտեղ բոլորը ծառայում են մեկ ընդհանուր նպատակի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր