Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

28 ապր 2018 21:00

Զատուլինը` Վոլինկինի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին․ մանրամասներ

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն այսօր լրագրողներին պատմեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման որոշ մանրամասներ:
«Նրանք մի շարք հարցեր են քննարկել, այդ ընթացքում մեր դեսպանն ասաց, որ հասկանում է՝ հայ ժողովուրդն իրավունք ունի ազատ ցույցեր անցկացնելու,  բայց միաժամանակ մտահոգված է, որ այդ իրավունքի իրացումը երբեմն խնդիրներ է առաջացնում այլ հարցերում, օրինակ՝ մեր դեսպանատան դպրոցի երեխաները երեք ժամ փաստացի փակված էին մնացել ավտոբուսի մեջ, քանի որ  շուրջը ցույցեր էին ու նրանց հնարավոր չէր վերցնել: Պետք է նկատի ունենալ, որ քո իրավունքն իրացնելիս չպետք է  անտեսել ուրիշի իրավունքը, որոնք ևս գոյություն ունեն և կարող են խախտվել տվյալ կերպով»,- ասաց Զատուլինը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր