Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա          Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

29 ապր 2018 23:12

Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ

Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին. Ռոբերտ Քոչարյան. ՏեսանյութՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը НТВ հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծական հաղորդման ռեպորտաժում մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ ասել է.
«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը՝ ինձ իշխանություն տվեք հենց հիմա, անհապաղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամավորական կորպուսն է, իրենք ունեն սեփական ինքնասիրություն և ստիպել, շանտաժ անել մարդկանց մեծ քանակով, ստիպել նրանց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին ունեցած պատկերացումների դեմ, կարծում եմ, սա լիովին այլ ծայրահեղություն է»:
 
Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանում մայդան չէ և քաղաքացիական անհնազանդության ողջ ընթացքում որևէ ապակի անգամ չի կոտրվել: Նշվում է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և իշխող կուսակցությունը թեկնածու չառաջադրեց՝ նախընտրելով պահպանել երկրի կայունությունը: Ընդդիմությունը ոտքի հանեց ժողովրդին, քանի որ Սերժ Սարգսյանը, փոխելով Սահմանադրությունը, նախագահի  աթոռից նստեց վարչապետի աթոռին, բայց վրիպեց: 
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր