ԵՊՀ-ն պատրաստ է դիմել ԿԳՆ Նիկոլ Փաշինյանին դիպլոմ տալու հարցով (ֆոտո)
![](https://news.am/img/news/44/89/32/default.jpg)
«Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաեւ մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երեւանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման եւ դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար:
Միեւնույն ժամանակ Երեւանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Փաշինյանն ավելի վաղ նշել էր, թե իրեն համալսարանից հեռացնելու որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ եւ կապված է եղել իր լրագրողական գործունեության, մամուլում իր հեղինակած մի շարք հոդվածների հետ։ «Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել եւ տեղում կվերականգնվեմ, բայց բնականաբար մերժել եմ այդ առաջարկը»,- ասել է Փաշինյանը։![](https://news.am/uploads/images/art.jpg)
![](https://news.am/uploads/images/art.jpg)