Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 ապր 2018 21:30

«Կառավարման համակարգից տուժվածները պետք է արդար փոխհատուցում ստանան». Արմեն Գրիգորյան

«Կառավարման համակարգից տուժվածները պետք է արդար փոխհատուցում ստանան». Արմեն Գրիգորյան«Բոլոր մեզ հարցնում են արդարադատության մասին: Կարծում եմ՝ համաշխարհային փորձը եւ մեր գիտելիքները ցույց են տալիս, որ լավագույն գործիքն անցումային արդարադատություն ապահովելն է»,-«Իմ քայլը» շարժման անդամ-քաղաքացիների այսօրվա հանրահավաքում Հանրապետության հրապարակում հայտարարեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: «Կառավարման համակարգից նախկինում բոլոր տուժածները պետք է արդար փոխհատուցում ստանան: Դա կարող է ժամանակ խլել, բայց մենք համոզված ենք՝ դա անցումային արդարադատության ամենակարեւոր գործիքներից է»,-նշեց Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ նշյալ գործիքը կօգնի վերականգնել  վստահությունը կառավարման համակարգի հանդեպ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր