Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

01 մայիս 2018 13:23

Պատգամավորներից ովքեր ներկա չեն ԱԺ նիստին. ով ինչպես կքվեարկի

Պատգամավորներից ովքեր ներկա չեն ԱԺ նիստին. ով  ինչպես կքվեարկիԱզգային ժողովի հատուկ նիստում, որն այսօր գումարվել է իրավունքի ուժով, ընթանում է վարչապետի ընտրությունը: Նշենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն բոլոր խմբակցությունները, սակայն առաջադրված է միայն մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը: Նա առաջադրվել է «Ելք» խմբակցության կողմից:
 
ՀՅԴ ու «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել են, որ քվեարկելու են Փաշինյանի օգտին, իսկ ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել:

Նշենք, որ ԱԺ նիստին մասնակցում են գրեթե բոլոր պատգամավորները. 105 պատգամավորից բացակա են 3-ը:
 
Նիստին ներկա չեն  Ծառուկյան խմբակցությունից Իշխան Զաքարյանը, Մելիք Մանուկյանը և Հանրապետական խմբակցությունից Գրիգոր Ավալյանը: Հավելենք, որ նա ԱԺ-ում է, սակայն ԱԺ նիստին չի գրանցվել: Հիշեցնենք, որ նա Տավուշի մարզից ընտրված ռեյտինգային պատգամավոր է, նրա հովանավորը «Գրանդ Հոլդինգ»ընկերությունն է, ով այս օրերին Նիկոլ Փաշինյանին է սատարել: Ըստ էության նա չի գնացել քվերակության, որպեսզի դեմ չքվեարկի Տեղեկացնենք նաև, որ 16:30 այսօր ՀՀԿ խմբացությունը նիստ է անցկացնելու, որից հետո կհայատարեն, թե ինչպես են քվեարկելու: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր