Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

01 մայիս 2018 13:45

«Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը անձամբ սկսել են ճնշումներ գործադրել պատգամավորների վրա». Փաշինյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը անձամբ սկսել են ճնշումներ գործադրել պատգամավորների վրա». Փաշինյան . ՏԵՍԱՆՅՈՒԹԱԺ հատուկ նիստում քննարկվում է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը: Արարատ Միրզոյանը ներկայացրեց Փաշինյանի կենսագրությունը, գործունեությունը: Փաշինյանն իր ելույթում ասաց, իշխող վերնախավը պետք է անհապաղ անցնցում փոխանցի իշխանությունը, մինչդեռ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հնարավորություն էր փնտրում, մտադիր էր վարչապետի նոր թեկնածու առաջադրել ու նրան հանձնել իշխանությունը: Նա ասաց, որ «քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը ուղղված չէր մի անձի դեմ, իրենք անձի դեմ չեն պայքարում, ժողովուրդն ուզում էր ՀՀ-ում հաստատված կոռուպցիոն հակաժողովրդական այս բիրտ համակարգը արմատախիլ անել:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կարեն Կարապետյանին վարչապետ դնելու փորձերը էլ ավելի սրեցին իրավիճակը, ժողովուրդը «Մերժիր Սերժին» շարժումից հետո «ՀՀԿ հեռացիր» կարգախոսը հնչեցրեց. «Թվում էր, որ գոնե այս իրավիճակում ՀՀԿ-ն սթափ կգնահատի իրավիճակը, կառաջնորդվի ազգային, պետական շահերով, իր նպաստը կբերի ազգային զարթոնքի դե յուրե գնահատմանը, բայց ՀՀԿ-ական վերնախավը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է «մուկն ու կատու» խաղալ սեփական ժողովրդի հետ: Բայց մինչեւ այս պահը չեն հայտարարել, որ սատարելու են ժողովրդի թեկնածուին՝ չնայած հասկանում են, որ դա է միակ ճանապարհը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու, Հայաստանը կայուն զարգացման ռելսերի վրա դնելու:
Հասկանալով իրավիճակի նրբությունը, ելնելով սիրո եւ հանդուրժողականության մեր գաղափարաբանությունից, մենք մեր քայլերով ստեղծել ենք բոլոր հնարավորությունները՝ ՀՀԿ վերնախավի եւ Սերժ Սարգսյանի արժանապատիվ հեռացման համար»: Նա հայտարարեց, որ «երեկ երեկոյից սկսած՝ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը անձամբ սկսել են ճնշումներ գործադրել ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա՝ նրանց սպառնալով որեւէ կերպ չքվեարկել ՀՀ վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին:
Հայտնի տանդեմը պատկերացնո՞ւմ եք, համաժողովրդական ալիքը կասեցնելու եւ կրկին իշխանության վերադառնալու ծրագիր է մշակել, որի հիմնական գործիքը շարունակում է մնալ նույնը՝ սպառնալիքները, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումները, կոմպրոմատները: Ես ուզում եմ այս բարձր ամբիոնից հստակ արձանագրել, պարոնա՛յք, դուք չէիք հասկանում եւ շարունակում եք չհասկանալ, ՀՀ-ում հաստատված վիճակը եւ ուզում եմ զգուշացնել շատ ուղիղ, որ շարժման հանդուրժողականությունը որպես թուլություն մեկնաբանելու ձեր փորձերը կարող են բերել անկանխատեսելի հետեւանքների: Սթափվե՛ք, քակի դեռ ուշ չէ, այդ պահվածքը կարող է քաղաքական ցունամիի պատճառ դառնալ՝ բառիս ուղիղ իմաստով»: Նիկոլ Փաշինյանը դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ ասելով, որ ձեր հաղթանակը կրկին ուզում են գողանալ, մի՛ մնացեք տանը, դուրս եկեք փողոց՝ դեպի Հանրապետության հրապարակ, հեղեղեք փողոցներն ու հրապարակները: Նա դիմեց նաեւ սփյուռքին, ասելով, որ ձեր հույսն ու հավատը ուզում են գողանալ, դուրս եկեք փողոց, ցույց տվեք ազատ Հայաստան ունենալու ձեր կամքը: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր