Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 մայիս 2018 16:00

Ինչպես է շարունակվելու պայքարը, եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի վարչապետ

Ազգային ժողովի հատուկ նիստում այս պահին հարց է տալիս պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հարց տվեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին. «Ընդունենք վարչապետ չընտրվեցիք, ի՞նչ պայքարի ձև եք ընտրելու՝ կոշտ պայքա՞ր, որը կարող է տանել առճակատման, որը չի բխում մեր ժողովրդի շահերից: Արդյո՞ք չկա տարբերակ առողջ երկխոսության, չկա՞ տարբերակ որոշակի կառույցների և գործադիրից, և օրենսդիրից, որոշակի վերահսկողություն ներկայացնեք՝ որպես ընդդիմություն»:
«Ձեր տված ժամանակահատվածում այդ վերահսկողությունը կիրականացնի ձեր խմբակցությունը»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց նաև, որ այսօր Հանրապետական կուսակցությունն այլևս չունի իշխանություն և չի ունենալու. «Եվ որքան շուտ արձանագրեք դա, այդքան ավելի լավ բոլորիս համար:  Խնդիրն այն չէ, թե ով կընտրվի վարչապետ: Խնդիրն այն է, թե դուք նպատասու՞մ եք քաղաքական ճգնժամի լուծմանը, թե դա կլուծվի առանց ձեր մասնակցության»:
Ինչ վերաբերում է պայքարին, ապա Փաշինյանի խոսքով, նախաձեռնության առաջին իսկ օրից ակցիաները եղել են խաղաղ. «Չեմ պատկերացնում որևէ այլ սցենար, որը կարող է դուրս բերել գործողությունները այդ գաղափարից: Մենք չենք գործադրելու բռնություն և հնարավոր բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր