Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

01 մայիս 2018 18:40

«Թավշյա հեղափոխությունը հասել է մի մակարդակի, որ պետք է ստանա սահմանադրական հանգուցալուծում» (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ե՞րբ է իշխանության եղել, կարո՞ղ է վարչապետ է եղել, չենք իմացել: Ասում եք 96 -ին Նաիրիտը փակվեց։ Եթե հումոր եք անում, դա հասկանալի է, դիմելով ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանին, իր ելույթում ասաց պատգամավոր Էդմոնդ Մարուքյանը:
«Թավշյա հեղափոխությունը հասել է մի մակարդակի, որ պետք է ստանա սահմանադրական հանգուցալուծում: Ով որ այս շարժումը կազմակերպել է , հասել է հաջողության, հենց նա էլ պետք է դառնա վարչապետ, այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը»:
«Հանրապետականներ, դուք ամեն ինչ արել եք, որ սա տեղի ունենար, լավ է, գոնե որ որեւէ մեկը չի տուժել: Հարցի լուծումը Փաշինյանին վարչապետ ընտրելն է: Հանրապետականներ, դուք այսօր կարող եք այնպես անել, որ որեւէ մեը Հայաստանի հանդեպ սանկցիա չկիրառի, ամեն ինչ ձեր ձեռքում է: Ուզո՞ւմ եք Արցախը պաշտպաված լինի, քվեարկեք Փաշինյանի օգտին»,-ասաց նա:
«Ես չեմ ուզում ՀՀԿ-ից 7 պատգամավոր գա եւ քվեարկի , դա արժանապատիվ չի լինի, դուք բոլորդ պետք է քվեարկեք, եւ լինեք պատասխանատու»,-հավելեց Էդմոն Մարուքյանը:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր