Տեսանյութ.Փաշինյանը սյունյաց բարեւը ստացավ ու սկսեց վենդետաներ իրականացնել նրանց նկատմամբ          Սա է հիմքերի հիմքը, որ դուք մեր տարածքային ամբողջականությունը բերել հասցրել եք այս վիճակին       Քաջարանում սպանել են 58-ամյա տղամարդուն 4.972.000 ՀՀ դրամի ոսկյա զարդեր հափշտակելու համար.Մեղադրանք է առաջադրվել 3 անձի    

01 մայիս 2018 21:20

Պատգամավորները՝ քվեարկության մասին

Պատգամավորները՝ քվեարկության մասինԱյսօր՝ մայիսի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել էր հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը: Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում քվեարկելու ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ կողմ 45, դեմ 56: Որոշումը չի ընդունվել:
Թեև ՀՀԿ-ն հայտարարել էր, որ չի խոչընդոտի Ն. Փաշինյանի ընտրությանը, սակայն վերջին պահին հայտարարեց, որ դեմ է քվեարկում:
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ասելիքը կասի հրապարակում: Լրագրողները ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե արդյոք նա վատ չի՞ զգում այսօրվա քվեարկության համար: Ի պատասխան՝ նա ասաց. «Ընդհանրապես ոչ մի բանում վատ չեմ զգում»:
ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ այս քվեարկությամբ լարվածությունը կպահպանվի.
«Քվեարկությունն արդյունք չտվեց, լարվածությունը կպահպանվի»:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ հրապարակ գնաք՝ Ա. Ռուստամյանն ասաց, որ պարտադիր չէ հրապարակ գնալը, քանի որ արդեն իրենց դիրքորոշումը հայտնել են: Նա կարծում է՝ այս անգամ էլ պետք է ամեն ինչ արվի, որ մեկ թեկնածու լինի:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ որոշակի հույսեր կային, որ ՀՀԿ-ի ներսում կգտնվեին խոհեմ մարդիկ, ովքեր սեփական ժողովրդին պատերազմ չէին հայտարարի.
«Մենք ընդունում ենք, որ մենք նրանց մասին ավելի լավ ենք մտածել, քան իրենք կան իրականում»,- ասաց Ն. Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ իրենք միշտ պատրաստ են ընտրությունների:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր