Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ, քրեական վարույթն ուղարկվել է դատարան          Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ ՌԴ առաջարկներից       Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Սահմանազատված հատվածով Հայաստան են ժամանել    

01 մայիս 2018 21:08

Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով. Ֆելիքս Ցոլակյան

Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով. Ֆելիքս ՑոլակյանԱյսօր ԱԺ-ում տեղի ունեցած ՀՀ վարչապետի ընտրությանը ՀՀԿ-ն դեմ քվեարկեց վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին հարկավոր էր 53 կողմ ձայն. նա, սակայն, ստացավ 45 կողմ, եւ 56 դեմ ձայն:
Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն որոշել է դեմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը: Այդուամենայնիվ, ՀՀԿ-ական պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կողմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը:
«Հարգելի հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆելիքս Ցոլակյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր