Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր          Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է       Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո    

03 մայիս 2018 09:45

Արտահերթ ընտրությունների ամենամոտ ժամկետը աշունն է. «Հրապարակ»

Արտահերթ ընտրությունների ամենամոտ ժամկետը աշունն է. «Հրապարակ»  «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելն այդքան էլ հեշտ գործ չէ` ժամանակի առումով։ «Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և պահանջում է պատգամավորների 3/5-ի ձայնը, ինչը հնարավոր է կոնսենսուսի պայմաններում։ Կկարողանա՞ն նման կոնսենսուս ապահովել, կարծում եմ` դժվար։ Ապա այդ փոփոխությունները պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի և միջազգային այլ կառույցների փորձաքննությունը։
 
Դա ժամանակ պահանջող գործընթաց է, ըստ ամենայնի, կտևի մոտ 6 ամսից մինչև 1 տարի։ Այսինքն` աշունն ամենամոտիկ ժամկետն է ընտրությունների, իսկ այդ ընթացքում շատ բան կփոխվի թե՛ քաղաքական կյանքում, թե՛ ժողովրդի վերաբերմունքում։ Մնացածը կյանքը ցույց կտա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև աշուն պետք է կարողանա լուծել բազում խնդիրներ, այդ թվում և` ղարաբաղյան։ Այս պահին նա մանյովրում է գեոքաղաքական կենտրոնների միջև, պետք է սպասել, թե աշնանն ինչ արդյունքներ կունենա նա»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր