Ովքեր ունեն տեղեկատվություն մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ իրավախախտումների մասին, կարող են դիմել ՊԵԿ          Հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ է արտահանվել 73 հազար 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան       Այս փաստաթուղթը ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ալիևի հերթական պահանջը    

03 մայիս 2018 10:30

Տավուշի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ժողովուրդ»

Տավուշի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ժողովուրդ»  Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հրաժարականի դիմում է ներկայացրել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Միայն թե առայժմ նրա հրաժարականի փաստը ՀՀԿ-ում ցանկանում են գաղտնի պահել. չի բացառվում, այդ մասին պաշտոնապես հրապարակվի արդեն այսօր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հովիկ Աբովյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց իր հրաժարական տալու մասին տեղեկությունները՝ ասելով, թե զբաղված է եւ հորդորեց առավոտյան զանգել, կպատասխանի հարցերին: Ընդ որում, մինչ հարցը հնչեցնելը Հովիկ Աբովյանը բավական ջերմ էր, նույնիսկ պատրաստակամություն հայտնեց պատասխանելու մեզ, սակայն հարցը լսելուն պես նրա ձայնի տոնայնությունը կտրուկ փոխվեց` ասելով, թե «վաղը զանգահարիր», եւ անջատեց հեռախոսը: 

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր