Հայաստան և Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել․ Դոնալդ Թրամփ          Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՊԲ ղեկավարը «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն»․ «Հրապարակ»    

03 մայիս 2018 11:00

Ժողովուրդը Միհրան Պողոսյանին պատժելու ձև է գտել. «Փաստ»

Ժողովուրդը Միհրան Պողոսյանին պատժելու ձև է գտել. «Փաստ»«Փաստ» թերթը գրում է. «Մի խումբ տնտեսագետներ մի քանի ծրագրով փորձում են հանդիպել ժողովրդի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: «Փաստ»-ի թղթակցի հետ զրույցում նրանցից մեկը ներկայացրել է ակցիաներից մեկը:
Նրանք առաջարկում են ճանապարհները փակելուն զուգընթաց փակել տխրահռչակ գեներալ Միհրան Պողոսյանի` «Քեթրինի Միհրանի» բանանի ու ցիտրուսների պահեստների ճանապարհները, որպեսզի նա չկարողանա իր բանանները խանութներ հասցնել: Իսկ մեկ–երկու օր ուշացնելու դեպքում փտած բանանները կմնան գեներալի «վզին»:
Նա տվեց նաև «Քեթրինի» Միհրանի պահեստների հասցեները. Զեյթունի Ռուբինյանց փողոցի «Քեթրինի» պահեստը, Բյուրեղավանի «Միկմետալի» պահեստները (պահեստը պատկանում է նրա հանրահայտ քեռիներին)»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր