ՌԴ-ն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների       Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան    

03 մայիս 2018 18:10

Փաշինյանը դեսպանների հետ է հանդիպել

Ազգային ժողովի պատգամավորների 1/3-րդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։
Թեկնածուն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ դեսպաններին տեղյակ է պահել ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։
Նաև նշել է, որ բացի այդ քննարկել են հարաբերությունների օրակարգին վերաբերվող այլ հարցեր։ «Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումները կշարունակվեն», - նշել է թեկնածուն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր