Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

03 մայիս 2018 19:30

«Երևան Սիթի»-ում մի շարք թերություններ են հայտնաբերվել

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով` շարունակվում են ուսումնավարժություններ անցկացվել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մայիսի 3-ին հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք անցկացվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 15/5 հասցեում գտնվող «Երևան Սիթի» առևտրի կենտրոնում` «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով:
Ըստ ուսումնավարժանքի պլանի մտահղացման՝ հրդեհն առաջացել էր «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի սրահի միջնամասում, միացել էր հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անձնակազմի և հաճախորդների տարհանման, ինչպես նաև հրդեհի մարման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չէր հաջողվել և այն տարածվել է ամբողջ սրահով: Ծխապատ գոտում կան արգելափակված մարդիկ:

Դեպքի վայր ժամանելուց հետո հրշեջ-փրկարարների կողմից կատարվում է հետախուզություն, իրականացվում են որոնողափրկարարական, տարահանման և հրդեհաշիջման աշխատանքներ: Վարժանքին մասնակցում էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Վարժանքի ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, մասնավորապես առևտրի կենտրոնի ազդարարման ինքնաշխատ համակարգը չուներ բարձրախոսով հրդեհի մասին իրազեկելու, ներսում գտնվող մարդկանց ուղղորդելու հնարավորություն և հնչում էր միայն ազդարարման շչակը, անձնակազմը բավարար չափով չէր տիրապետում հրդեհի դեպքում առաջին օգնության տրամադրման վարքականոններին: Բացակայում էին տարահանման ելքերի ցուցանակները, վթարային լուսավորությունը և ծխահեռացման համակարգը: Շենքի ներսում առկա են հրդեհաշիջման ծորակներ, սակայն հրդեհաշիջման համար նախատեսվող ջրի պաշարը բավարար չէ: Առևտրի կենտրոնը բավարար չափով ապահովված է կրակմարիչներով:

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին առևտրի կենտրոնի ղեկավար կազմի հետ համատեղ աշխատել հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը համալիր հակահրդեհային և տեխնիկական անվտանգության ստուգումներ է իրականցնելու «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում:

Ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև կատարելագործել «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի համագործակցությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր