Ռոսսելխոզնադզորի ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումներին          ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը       Ջրասուզակը Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը    

03 մայիս 2018 20:00

Շիրակի մարզպետը հրաժարական է տվել

Շիրակի մարզպետ, դաշնակցական Արթուր Խաչատրյանը հրաժարական է տվել։
Մարզպետն այսօր՝ մայիսի 3-ին հրաժեշտի ասուլիս է անցկացրել, հանդես է եկել հրաժեշտի ուղերձով։
«Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս ապրիլի 26-ին ներկայացրած իմ հրաժարականը, այսօր ես վայր եմ դնում ՀՀ Շիրակի մարզպետի պարտականությունները: Պարտականություններ, որ իրականացրել եմ առաջնորդվելով բարոյականության, հանրային շահի գերակայության ու մասնագիտական արհեստավարժության իմ սկզբունքներին ու պատկերացումներին համապատասխան: Այդ սկզբունքներին հավատարիմ մնացի մինչև վերջ»,- ասվում է նրա ուղերձում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր