Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը          Հունիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 13-ի համար    

03 մայիս 2018 21:10

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Անգլիայի արտգործնախարարության պետնախարարի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ, փոխանցում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր