Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 մայիս 2018 10:00

«Գագոն կնեղանա». Սամվել Կարապետյանը փորձել է համոզել Հովիկ Աբրահամյանին. «Հրապարակ»

«Գագոն կնեղանա». Սամվել Կարապետյանը փորձել է համոզել Հովիկ Աբրահամյանին. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ Պետդումայի անդամ Կոնստանտին Զատուլինի գլխավորությամբ Հայաստան ժամանած ռուսական էմիսարները, որոնք եկել էին անձամբ դիտելու հեղափոխության ընթացքը և պահելու վերահսկողության ներքո, նախօրեին վերադարձել են Մոսկվա։
 
Զատուլինը չի մեկնել, ոտքը մի քիչ կախ է գցել, հանդիպումներ է ունեցել բոլոր մակարդակներում, այդ թվում և՝ ուժային կառույցների, բանակի ղեկավարության հետ, հասկացել, որ «ֆորպոստում» ով էլ գա իշխանության, «անկանոն շարժումներ» չի անի Ռուսաստանի նկատմամբ։
 
Ապա «հանգիստ խղճով» մեկնել է Մոսկվա։ Օրերս Մոսկվա է մեկնել նաև հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, որը նույնպես ողջ ընթացքում ակտիվ մասնակցում էր գործընթացին: Ըստ չար լեզուների` նա փորձել է իր սանիկ և սանահեր Արգամին ու Հովիկ Աբրահամյանին համոզել, որ Արգամն ու Կարինե Պողոսյանը դեմ քվեարկեն Նիկոլի թեկնածությանը, Հովիկ Արգամիչն ասել է` Գագոն կնեղանա: Իսկ երբ Սերժին կողմ էին քվեարկում, Գագոն չէ՞ր նեղանում, ըստ պատմողների, հարցրել է ֆորբսահայ մեծահարուստը: Բայց պատգամավորները դիրքերը չեն զիջել»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր