Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 մայիս 2018 14:05

Օձերը կրկին սկսել են ակտիվանալ

Օձերը կրկին սկսել են ակտիվանալՄայիսի 3-ին՝ ժամը 17:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ «Ին Դրայվ» ավտոտեխսպասարկման կետում կայանած ավտոմեքենայի տակ օձ է նկատվել. բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները թիվ 46/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում կայանած «Mercedes J60» մակնիշի ավտոմեքենայի անվաթևի տակից բռնել են սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Մայիսի 3-ին՝ ժամը 16:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիր 47-րդ փողոցի թիվ 4 տան մոտակայքում կայանած ավտոմեքենայի մեջ նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարրաները «Toyota Rav» մակնիշի ավտոմեքենայի անվաթևի տակից բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր