Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

04 մայիս 2018 12:50

Թիվ 11 դպրոցում բողոքի ակցիա է ընդդեմ տնօրենի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թիվ 11 դպրոցում բողոքի ակցիա է ընդդեմ տնօրենի. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մեծաթիվ աշակերտներ, ծնողներ, մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումը:
Դպրոցի բակում աշակերտները վանկարկում են «Ազիզյան հեռացիր», իսկ շենքի դահլիճում ելույթով հանդես են գալիս ուսուցիչները: Նրանք նշում են, որ տնօրենի կողմից հետապնդումների են ենթարկվում այն պատճառով, որ մասնակցել են երթերին, հավաքներին: Ըստ նրանց՝ տնօրենը դպրոցի դռները փակել է և թույլ չի տվել դուրս գալ և գնալ երթերի:
Դահլիճում ներկա էին Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամները, ովքեր տեղեկացրեցին, որ դիմելու են քաղաքապետին Ռուզաննա Ազիզյանին հեռացնելու համար:
Ավելի ուշ տնօրենը լրագրողների հետ զրույցում հերքեց իրեն ուղղված մեղադրանքները և ասաց, որ նման բան չի եղել, ինքը դպրոցի դուռը չի փակել: «Զարմացած եմ այս իրավիճակից, որովհետև սա անսպասելի էր: Իմ աշակերտին ես այսպես չեմ տեսել: Սա կազմակերպված է: Ես ոչ մի հետապնդում չեմ իրականացնում ուսուցիչների նկատմամբ»,-ասաց դպրոցի տնօրենը:
Հավաքված ծնողների մի մասը բողոքում է դպրոցում դրամահավաքներից, մի մասն էլ ընդգծում է տնօրեն Ազիզյանի մեծ դերը դպրոցում կարգուկանոնի պահպանման գործում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր