Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

04 մայիս 2018 15:00

Կենդանակերպի 4 ամենաբռնկուն նշանները

Կենդանակերպի 4 ամենաբռնկուն նշաններըԽոյ: Միակ բանը, որ հարկավոր է հիշել Խոյի մասին՝ նրանք ամբիցիոզ են, աշխատասեր: Նրանց հատուկ է երազել անհասանելիի, յուրահատուկի մասին, ամենի մասին, ինչ չունեն մյուսները: Նրանք շատ մեծ ճնշում են գործադրում իրենց վրա՝ իրենց նպատակներին հասնելու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մշտապես հետևում են իրենց գրաֆիկին, հանդիպումներ կազմակերպում: Այս ամենի հետևանքով նրանք կարող են հեշտությամբ դուրս գալ հավասարակշռությունից: Ամբողջ ճնշումը, որ Խոյերը գործադրում են իրենց վրա, նրանց ստիպում է գրգռված լինել: Այդ պատճառով գերադասելի է Խոյերին ազատ տարածք տրամադրել, երբ նրանք տրամադրություն չունեն և նյարդայնացած են:
 
Խեցգետին: Զգացմունքային են, խոցելի: Նույնիսկ փոքր, իրենց կարծիքով՝ բացասական մեկնաբանությունը կարող է «այրել» Խեցգետիններին: Այնքան էլ չեն վստահում մարդկանց, ում հետ փոխգործակցում են: Առանց այն էլ Խեցգետինները շատ ուժ են վատնում մարդկանց առաջ անկեղծանալու, նրանց հետ աշխատելու համար: Շփման մասին կարող ենք նույնիսկ չխոսել: Բայց երբ Խեցգետինները վստահում են մարդկանց, մեծ ջանքեր անհրաժեշտ չեն՝ նրանց նյարդայնացնելու, հավասարակշռությունից հանելու համար: Զգացմունքները եռում են Խեցգետինների ներսում, բայց գրեթե ոչ մի կերպ չեն արտահայտվում մյուսների վրա:
 
Առյուծ: Հպարտ են, բայց նաև զգացմունքային: Կարող են հիստերիա բարձրացնել, երբ կարծում են, թե նրանց էգոն ու արժանապատվությունը վիրավորել են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն վախենում թշնամանք արտահայտել նրանց նկատմամբ, ովքեր սպառնում են իրենց հպարտությանը:
 
Կարիճ: Իսկապես հիշաչար են: Այնքան էլ բարեսիրտ չեն, հեշտությամբ չեն ներում: Հարկավոր է շատ զգույշ լինել: Նրանք ցանկանում են ամեն բան իրենց ուզածով անել, ինչը ոչ միշտ է տեղավորվում մարդկանց ծրագրերում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են իշխել, վերահսկել ամեն բան: Կարող են այնպես բռնկվել զայրույթի պահին, որ լրջորեն մտածեք՝ արդյո՞ք արժեր ասել կամ որևէ բան անել: Կարիճներին խորթ չէ նաև դաժանությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր