Մենք չենք հանձնվի, քանի դեռ դուք չեք զղջացել այս սխալ հաշվարկի համար․ Լարիջանին՝ Թրամփին          Մենք չենք հրաժարվի նահատակների արյան համար վրեժխնդրությունից       ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում ներկայիս դիմակայության դադարեցմամբ    

04 մայիս 2018 16:40

Եթե արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է, փորձեք այս սերմերը

 Եթե արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է, փորձեք այս սերմերը
Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը բավական տարածված խնդիր է, որը կարող է նաև լուրջ առողջական հետևանքներ ունենալ։ Խոսքն առաջին հերթին սիրտ-անոթային հիվանդությունների մասին է։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորելու նպատակով հարկավոր է հետևել սննդակարգին՝ հնարավորություն սահմաններում դրանից բացառելով վնասակար ճարպերը։ Կայքի հաղորդմամբ՝ այս միջոցները կօգնեն վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Կանաչ թեյ։ Կանաչ թեյը հարուստ է պոլիֆենոլով, որն օգնում է նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը։
Սխտոր։ Սխտորն ամինաթթուներ, վիտամիններ, հանքանյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին։ Այն օգնում է կարգավորել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը, զարկերակային ճնշումը։
Շամբալա։ Շամբալայի սերմերը հարուստ են վիտամին E-ով, հակաբիոտիկներով, հակաօքսիդանտներով, կարող են հակաբորբոքային ազդեցություն ունենալ։ Այս բույսի սերմերը կօգնեն կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր