Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»          Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան       ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում    

04 մայիս 2018 15:51

Կարճ ժամանակում պետք է ազատ և արդար ընտրությունների անցկացում, որի արդյունքում կունենանք մնայուն կառավարություն. Տեսանյութ

Կարճ ժամանակում պետք է ազատ և արդար ընտրությունների անցկացում, որի արդյունքում կունենանք մնայուն կառավարություն. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը խոսեցին Ստեղծված ներքաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների շուրջ:
Հայկ Մարտիրոսյանի կարծիքով վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը մեծ մարտահրավերների առջև է կանգնելու: Շատ դժվարություններ են լինելու, քանի որ որոշեց գնալ հեղափոխությունների համար արտառոց ճանապարհով, որն առայժմ իրեն արդարացնում է. «Եղավ սահմանադրական հեղափոխություն, որի նախադեպն աշխարհում չկա, բայց սա հղի է լուրջ վտանգներով, քանի որ նույն այդ շատ վատ Սահմանադրությամբ՝ գրված վատ մասնագետների կողմից, խութեր են ստեղծում կառավարության ղեկավարի համար: Ներկայիս իշխանության մնացորդների կողմից հզոր հակաքարոզ է սկսկվելու: Նրանք տեսան, որ ուժով, խաբեությամբ և անմաքուր մեթոդներով չի ստացվում, փորձելու են շարունակել վարկաբեկման արշավը»,-ասաց Հայկ Մարտիրոսյանը:
 
Իսկ թե ինչու ՀՀԿ-ականները մայիսի 1-ի ԱԺ նիստում չքվեարկեցին Նիկոլ Փաշինյանի օգտին և այն երկարաձգվեց մինչև մայիսի 8-ը, քաղաքագետը նկատեց. «ՀՀ-ում քաղաքական մշակույթ էր ստեղծվել, որ իշխանությունը եթե դիմադրում է, հաղթում է համբերելով ու ժողովրդին կոտրելով: Բայց նրանք այնքան էին իրականությունից կտրված, որ չհասկացան՝ դա չի աշխատելու, քանի որ ունենք նոր տիպի հասարակություն: Այս պահի դրությամբ ունենք շատ բարձր որակի հասարակություն ու իշխանությունը համընդհանուր գործադուլի և դասադուլի արդյունքում հասկացավ, որ եթե չընդառաջեն, կսրբեն ու կտանեն ամեն ինչ: Այստեղ Նիկոլ Փաշինյանի անձի հարցը չէ արդեն: Նա առաջնորդն է, խորհրդանիշը, բայց այս պայքարը մեծ է Նիկոլ Փաշինյանից ու ամեն մեկից: Սա համաժողովրդական պայքար է ու կասեցնել հնարավոր չէ»:
Հայկ Մարտիրոսյանն կարևոր է համարում նաև Սփյուռքի`Հայաստանից արտագաղթած հատվածի քաղաքական ակտիվությունը, սփյուռքահայ գործարար, ՀՀ-ում ամենամեծ բարեգործական ծրագրերից մեկի՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր Գարող Արմենի աջակցությունը` համաժողովրդական շարժմանը, դեռ Սերժ Սարգսյանի հեռանալուց առաջ. «Սա նոր գործընթաց է Սփյուռքում, որը նոր իրականություն է և Սփյուռքը շատ ակտիվ է լինելու Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, որը դրական երևույթ է»: 
 
Արա Պապյանի կարծիքով էլ շատ կարևոր է կարճ ժամանակում անցկացնել ազատ, արդար ընտրություններ. «Հեղափոխության այս փուլից հետո պետք է սկսվի հետևողական ու նպատակասլաց աշխատանքի ժամանակահատված: Կառավարության խնդիրն էլ կարճ ժամանակահատվածում ազատ և արդար ընտրությունների անցկացումն է, որի արդյունքում կունենանք մնայուն կառավարություն, չնայած ՀՀԿ-ական կայուն թևը կփորձի արտահերթ ընտրությունների անցկացումը երկարաձգել մինչև մեկ տարի, վիճակը վատացնել, այդ թվում և տնտեսական, առաջացնել հիասթափություն, որպեսզի հաջորդ ընտրություններին ներկայանան ավելի լավ վիճակով: Տեսե՛ք, մարդիկ կան, ովքեր արդեն  սոցիալական ցանցերում հարցնում են, թե իրենց աշխատավարձերը ե՞րբ են բարձրացնելու և այլն:  Մարդկանց թվում է, թե դա մեկ հրամանագրի գործ է, ամեն ինչ հեշտ է: Հիմա, որ ՀՀԿ-ն դառնա ընդդիմություն՝ այդ հարցերը տալու է», ասաց Արա Պապյանը:
 
Անդրադառնալով մայիսի 1-ին ԱԺ-ում ՀՀԿ-ի ընտրությանը Արա Պապյանը նշեց. «Բոլոր նստած ՀՀԿ-ականները ցույց տվեցին, որ իրենք պարզապես խամաճիկներ են, ինքնուրույն մտածող որևէ մեկն այդտեղ չկա: Այն բոլոր հեքիաթները`հայրենիքի, ազգի համար, սուտ են: Բավական է մի անձ գա, մատ թափ տա և ասի`այսպես կանենք, իրենք կանեն: Կարող էին, ի վերջո, չանել, հրաժարական տալ, դուրս գալ: Շատ շատերն իրենց քաղաքական մահկանացուն կնքեցին,-ասաց ԱրաՊապյանը: 
 
Իսկ Ֆելիքս Ցոլակյանի՝ Նիկոլ Փաշինյանին «կողմ» քվեարկելու մասին ասաց. « Մենք Հայաստանում ենք ապրում, շատ լավ գիտենք՝ ով ով է, նա չի եղել հարկայինի նախկին թալանչի: Անթերի և սուրբ մարդիկ չկան, բայց նրանց պետք է տարբերել: Քվեարկելը, իհարկե, ազգային հերոսություն չէ, բայց տարբերել պետք է»:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր