Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

05 մայիս 2018 10:00

Փաշինյանն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել օլիգարխիայի դեմ իր ապագա քայլերի վերաբերյալ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քաղհասարակության հետ փակ հանդիպման ժամանակ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել օլիգարխիայի դեմ իր ապագա քայլերի վերաբերյալ։

Նա ասել է, որ այս փուլում կտրուկ քայլերի գնալը ճիշտ չի լինի, եւ ինքը խնդիր է դնելու նրանց հնարավորինս հեռացնել քաղաքական դաշտից, բայց՝ դանդաղ, հակառակ պարագայում կտրուկ գործողությունները կարող են տանել պարտության։
 
Ասել է նաեւ, որ պատրաստվում է արտահերթ ընտրություններին «ՔՊ» ցուցակով խորհրդարան տանել քաղաքացիական ակտիվիստներին, հատկապես նրանց, ովքեր հեղափոխության օրերին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել պայքարին»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր