Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

05 մայիս 2018 12:50

Երևանում անչափահասի են դանակահարել

Երևանում անչափահասի են դանակահարելՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Երևանում անչափահասին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները:
2018թ. ապրիլի 28-ին՝ ժամը 21։00-ին, «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի և հետույքի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 2001թ. ծնված բնակիչը:
Նախնական տվյալներով՝ անչափահասը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է դեպքի օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցում:
Դեպքի առթիվ ոստիկանությունում մայիսի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է մայիսի 4-ին և նույն օրը վարույթ ընդունվել։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանությանը մասնակից անձանցից մի քանիսի ինքնությունը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում միջադեպին մասնակից անձանց գործողությունները հստակեցնելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր