Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

05 մայիս 2018 13:32

«Երևան իմ սեր» հիմնադրամին պատկանող տարածքում թափառող շներ են, հարբեցողներ ու մարմնավաճառներ. Կոնդի բնակիչների բողոքը

«Երևան իմ սեր» հիմնադրամին պատկանող տարածքում թափառող շներ են, հարբեցողներ ու մարմնավաճառներ. Կոնդի բնակիչների բողոքըHayacq.com-ի խմբագրություն են դիմել Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու հարակից տարածքի բնակիչները, որոնք իրենց բողոքի ձայն են բարձրացնում, իրենց թաղամասում ստեղծված կարևորագույն խնդրի հետ կապված: 
 
Ստորև ներկայացնում են բողոք-նամակը: 
«Հարգելի Hayacq.com, գրեթե ամեն օր Ձեր կայքի միջոցով ենք հետևում Հայաստանում ծավալվող իրադարձություններին: Մի խնդրի մասին ենք ուզում բարձրաձայնել և որոշեցինք դա անել Ձեր կայքի միջոցով: Ապրում ենք ՍԲ Հովհաննես եկեղեցու հարեվանությամբ: 2013թ-ի հունվարին ՀՀ կառավարությունը Կոնդի ՍԲ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքը՝ 1005 քառակուսի մետր մակերեսով, 400 միլիոն դրամ արժեք ունեցող հողամասը նվիրաբերել է «Երևան իմ սեր» հիմնադրամին՝  իբր ինչ-որ հին պատմական շենք պետք է այդ տարածքում վերակառուցեն: Անցել է ավելի քան 5 տարի ու այդ տարածքն այդպես ամայի է մնացել: 
 
Չնայած տարածքը ցանկապատված է, բայց  այդուամենայնիվ, հատկապես երեկոյան ժամերին այդ տարածքի մոտով անցնել ուղղակի հնարավոր չէ, վախենալու է: Այնտեղ թափառող շներ են, հարբեցողներ ու նաև մարմնավաճառներ: Ոչ միայն հարբեցողների և մարմնավաճառների ու նրանց հաճախորդների հայհոյանքներն ենք լսում ու նրանց միջև տեղի ունեցող վեճերը, այլև բազմաթիվ այլ ձայներ: Այսինքն նրանք բոլորն էլ կարողանում են անցնել ցանկապատից այն կողմ:
 
Հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանի հետ կապ հաստատել ուղղակի հնարավոր չէ:  Մի քանի լրատվամիջոցների ենք դիմել, բայց լրագրողներն ասում են, որ երբ Արշակ Կարապետյանը լսում է, որ զանգահարողը լրագրող է կամ անջատում է հեռախոսը, կամ ասում՝ հիմա հարմար չէ, զանգեք մի փոքր ուշ: Երբ հետո նորից զանգում են՝ էլ չի պատասխանում զանգերին: Չգիտենք հիմնադրամն առհասարակ նորմալ աշխատակազմ ունի, թե չէ:
 
Դիմել ենք նաև Երևանի քաղաքապետարան, այնտեղից մեզ պատասխանել են, որ 2013թ-ին այդ տարածքը ՀՀ կառավարությունն անվարձահատույց կերպով նվիրել է «Երևան, իմ սեր» հիմնադրամին: Ուստի, այդ տարածքի սեփականատերը հենց այդ կազմակերպությունն է և ցանկացած խնդրի դեպքում պատասխանատու է միայն հիմնադրամի ղեկավարությունը:
 
Խնդրում ենք Ձեզ բարձրաձայնել այս խնդրի մասին, գոնե Ձեր միջոցով հասանելի լինի մեր Ձայնը և խնդիրը լուծվի»,- ասված է հայտարարության մեջ:
 
Հավելենք, որ «Երեւան իմ սեր» հիմնադրամը 2009 թվականին հիմնադրել է ՀՀ ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանը:   
Նկարը «Երևան իմ սեր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր