ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

05 մայիս 2018 16:00

Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում Վլադիմիր Պուտինի դեմ. Տեսանյութ

Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում Վլադիմիր Պուտինի դեմ. ՏեսանյութՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանն ընդառաջ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները երկրի ողջ տարածքով բողոքի ակցիաներ են անցկացնում «Նա մեր ցարը չէ» կարգախոսով:
Ինչպես հաղորդում է ռուսական լրատվամիջոցները, շատ քաղաքներում` ներառյալ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, իշխանություններն այդ ակցիաները չեն արտոնել:
Օրերս տարբեր քաղաքներում ձերբակալել են ակցիաներին մասնակցելու կոչ անող ակտիվիստների: Մոսկվայում մայիսի 5-ին ձերբակալել են առաջին ցուցարարին` Վլադիմիր Պուտինին վիրավորող պաստառի համար:
Վլադիմիր Պուտինն արդեն չորրորդ անգամ պետք է ստանձնի ՌԴ նախագահի պաշտոնը: Նրա ընտրությունները տեղի ունեցան 2018թ. մարտի 18-ին: Նրա օգտին քվեարկեց ընտրողների 76,67տոկոսը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր