Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը          Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին       Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժած    

05 մայիս 2018 16:40

Մոսկվայում ձերբակալվել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին. Տեսանյութ

Մոսկվայում ձերբակալվել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին. ՏեսանյութՄայիսի 5-ին Մոսկվայի կենտրոնում չարտոնված ակցիաներ իրականացնելու ժամանակ ձերբակալել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ոստիկանության աշխատակիցները նրան ձերբակալել են Պուշկինի հրապարակում:
«Այս պահի դրությամբ Չելյաբինսկի շտաբից 16 մարդ ձերբակալված է, այդ թվում՝ բլոգեր Արսլան Էննը, լրագրող Դենիս Իբրահիմովը և Նավալնու Չելյաբինսկի շտաբի համակարգող Բորիս Զոլոտարևսկին: Ձերբակալման հիմնավորումները տարբեր են` գողությունից մինչև ծեծ»,- հաստատում են ակցիայի ակտիվիստները ВКонтакте սոցիալական կայքի պաշտոնական էջում:
Հաղորդագրության համաձայն՝ Նավալնիի կողմնակիցներին ձերբակալում են բնակարանների մուտքերի մոտ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր