Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

05 մայիս 2018 17:20

Մայիսին մագնիսային փոթորիկներ են սպասվում․ ու՞մ վրա և երբ դրանց ազդեցությունն ավելի ուժեղ կլինի

Մայիսին մագնիսային փոթորիկներ են սպասվում․ ու՞մ վրա և երբ դրանց ազդեցությունն ավելի ուժեղ կլինիԳիտնականներն արդեն հասցրել են մայիսը մագնիսական փոթորիկների շրջան հռչակել։ Գեոմագնիսական տատանումները կարող են լինել ուժեղ և ոչ այնքան, սակայն տհաճություններ կպատճառեն։
Այսպես, առաջին, այսպես կոչված, «մինի փոթորիկը» տեղի կունենա մայիսի 7-ին։ Այդ օրը մարդիկ սովորականից ավելի հուզական կլինեն։ Դա հատկապես վերաբերվում է չհավասարակաշռված և պոռթկուն մարդկանց։ Կարող եք խնդիրներ ունենալ քնի հետ, հնարավոր է ուշադրության թուլացում։ Նման վիճակը շուրջ 3 օր կտևի։
Մայիսի 17-ին հատկապես ուշադիր եղեք սրտի նկատմամբ։ Այդ օրը արևի վրա իսկական գրոհ կլինի, իսկ դրա բացասական ազդեցությունը կարող է զգալի լինել նույնիսկ նախորդ օրը։
Այդ օրը հատկապես վտանգավոր է սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց համար։
Մայիսի 31-ին կարող են անխուսափելի լինել ընկճախտը, իսկ խրոնիկ հիվանդություններով տառապողների շրջանում՝ դրանց սրացումը։ Չեն բացառվում նաև գլխացավերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր