Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

05 մայիս 2018 18:00

ՀՀԿ-ն պատասխանել է Լեւոն Տեր-Պետրոսյանին

 
Բացառությամբ Տավուշի մարզի ընտրատարածքային ցուցակով ընտրված անկուսակցական պատգամավոր Գրիգոր Ավալյանի, ՀՀԿ խմբակցության պատգամավորներից եւ ոչ ոք իր մանդատը վայր դնելու մասին հայտարարություն չի արել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ խմբակցությունը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը թե Սահմանադրության համաձայն պատգամավորն առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքով, եւ նրան պարտադրել այս կամ այն որոշումը հակասահմանադրական է:
«Գրիգոր Ավալյանը, օգտվելով Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորություններից եւ իրավունքներից, ինքնակամ, առանց որեւէ պարտադրանքի կամ հարկադրանքի որոշում է կայացրել հրաժարվել մանդատից:
Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորներին, ապա նրանք վայր չեն դրել մանդատը եւ չեն էլ պատրաստվում:  Սահմանադրական իրենց իրավունքների համաձայն ազատ են եւ անկախ աշխատելու որպես պատգամավոր, քվեարկելու եւ որոշումներ կայացնելու՝ իրենց մտքին, խղճին եւ համոզմունքերին համապատասխան»,-ասված է ՀՀԿ պատասխանում:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր