Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

07 մայիս 2018 14:30

Նիկոլ Փաշինյանը կունենա կառավարության ծրագիր, և ՀՀԿ-ն կհաստատի այն. Էդմոն Մարուքյան

 
«Ելք» խմբակցությունն այլևս դառնում է իշխող ուժ, և մենք պետք է աջակցենք գործող կառավարությանը, դառնալու ենք Նիկոլ Փաշինյանի թիկունքը խորհրդարանում. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը նշեց, թե անձամբ իրեն չի տեսնում կառավարությունում: «Ես ինձ տեսնում եմ խորհրդարանում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կառավարության ներկայացվելիք ծրագրին, ապա, ըստ Մարուքյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կհաստատի ներկայացված ծրագիրը:
«ՀՀԿ-ն կհաստատի կառավարության ծրագիրը, իսկ Փաշինյանը կունենա նման ծրագիր»,-ասաց Մարուքյանը և հավելեց, որ եթե չաջակցի, նորից երկփուլ ընտրություն է սկսվում։
«Անցած էտապ է, իմաստը ո՞րն է: Արտահերթ ընտրությունները ՀՀԿ-ի շահերից չի բխում, եթե ադմինիստրացիան մնա նույնը՝ կարող է և բխեր, եթե շատ խորքային փոփոխվի՝ չի բխի, դա երկրի շահերից էլ չի բխում»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ բոլորի շահերից են բխում ինչ-որ ժամանակ կայունությունը, հավասար հնարավորությունները և երաշխավորված ազատ ընտրությունները, որին բոլորը հավասար ռեսուրսներով կարող են մասնակցել:
Ըստ նրա՝ Փաշինյանի կառավարությունը չի կարող 20 օրում Ընտրական օրենսգիրք փոխել, որը Վենետիկի հանձնաժողովի կողմից հաստատվի և այլն:
Իսկ թե այդ դեպքում ինչպես է Կառավարության բերած օրենսդրական փոփոխությունները քվեարկելու ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն, Էդմոն Մարուքյանը նշեց, որ երկրում «աուրա» է փոխվել:
«Անհնար չէ, կան հնարավորություններ։ Խորհրդարան չգալով՝ Փաշինյանն ի՞նչ կարող է անել՝ կարող է ձևավորել ամբողջ իշխանությունը նաև մարզային և տնտեսական լուրջ վարչարարություն անել, մենաշնորհների հետ կապված և շարժվել առաջ»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր