Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

07 մայիս 2018 16:00

Կարող եմ հստակ ասել՝ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կարող եմ հստակ ասել՝ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹԹեպետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կադրային փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ է ու դա պետք է անել վարչապետ ընտրվելուց հետո միայն, այնուամենայնիվ, համացանցում, մամուլի հրապարակումներում նշվում են հնարավոր փոխվարչապետի թեկնածուներ, որոնք նախկին կամ ներկա գործարարներ են:
Այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի թեկնածության հարցին, որի մասին մի քանի հրապարակումներ են եղել այն մասին, որ օլիգարխիան վերադառնում է իշխանության, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինի: Իհարկե, պետք է խաղի կանոնները պարզ լինեն բոլորին, վենդետաներ չեն լինի»:
Հարցին, թե կլինե՞ն քննարկումներ, պարզաբանումներ, թե ու՞ր են գնացել հարկերը, ովքե՞ր չեն վճարել կամ խուսափել են հարկերի վճարումից, մայիսի 8-ից շարունակելու՞ են լինել մենաշնորհներ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այդ բոլոր հարցերի պատասխանները հանրությունը կստանա: Ոչ, մենաշնորհներ չեն լինի, բայց քանի որ այս պահին ես վարչապետ չեմ, ես չեմ ուզում հայտարարություններ անել: Իմ վարչապետ ընտրվելու պահից՝ միանշանակ այո, կարող են մարդիկ ներմուծել ապրանքներ, ու նաեւ մենք հետեւողական կլինենք այդ ամենի իրագործմանը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր