Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

07 մայիս 2018 16:20

Սերժ Սարգսյանի վարչապետության քվեարկության օրը ԱԺ-ում ռումբի մասին ահազանգ է եղել. ինչ է հայտնաբերել ԱԱԾ-ն

Սերժ Սարգսյանի վարչապետության քվեարկության օրը ԱԺ-ում ռումբի մասին ահազանգ է եղել. ինչ է հայտնաբերել ԱԱԾ-ն SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ մայիսի 6-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների և անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժին է ինքնակամ ներկայացել 34-ամյա Կարեն Գ.-ն։ Ինչպես հայտնում է կայքը, վերջինս հանդիսանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետւթյան քաղաքացի և կասկածվում է այս տարվա ապրիլի 17-ին ՀՀ ոստիկանության 1-02 ծառայություն զանգահարելու և տեղեկություն հայտնելու այն մասին, որ ՀՀ ազգային ժողովում ռումբ է դրված և այն պայթելու է։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կարեն Գ.-ն, ով ահազանգել է ոստիկանություն և ներկայացել Սամվել անունով, ստորագրությամբ ազատ է արձակվել։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր