Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

07 մայիս 2018 18:00

Որոշվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում ավարտական քննությունների օրերը

 
Որոշվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում ավարտական քննությունների օրերը 2017-2018 ուսումնական տարին մոտենում է ավարտին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը սահմանել է, թե ինչ ժամանակացույցով պետք է անցկացվեն սովորողերի գիտելիքների ստուգումը, ավարտական եւ պետական ավարտական քննությունները:
 
12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետեւյալ օրերին.
 
«հայոց լեզու եւ գրականություն» (գրավոր) – հունիսի 6-ին,
մաթեմատիկա (գրավոր) – հունիսի 13-ին,
հայոց պատմություն (գրավոր) – հունիսի 20-ին,
ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) – ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք)
 
9-րդ դասարանի ավարտական քննությունները նախատեսվում են հետեւյալ հաջորդականությամբ.
 
հայոց լեզու եւ հայ գրականություն (գրավոր) – հունիսի 4-ին,
 գրականություն (բանավոր) – հունիսի 7-ին,
մաթեմատիկա (գրավոր) – հունիսի 11-ին,
օտար լեզու (բանավոր) – հունիսի 14-ին,
բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն) (գրավոր) – հունիսի 18-ին,
հայոց պատմություն (բանավոր) –հունիսի 21-ին,
ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) –
 
քննաշրջանի ընթացքում 4-րդ դասարացիների գիտելիքները կստուգվեն երկու առարկայից.
 
մայրենի (գրավոր) – հունիսի 2-ին,
մաթեմատիկա (գրավոր) – հունիսի 5-ին: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր