Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

07 մայիս 2018 19:50

Անդրիաս Ղուկասյանը միանում է «Իմ քայլը» շարժմանը. «Ինձ բաց թողեցին բոլորովին այլ Հայաստանում»

«Ինձ կալանավորեցին մի Հայաստանում, ազատեցին՝ մեկ այլ Հայաստանում»,-այսօր կալանքից ազատվելուց հետո հայտարարեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը:
 
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ նա այսօր ազատ արձակվեց. այսուհետեւ դատական նիստերին չի ներկայանա կալանավորվածի կարգավիճակով: Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ միանալու է «Իմ քայլը» շարժմանը եւ կաջակցի ՀՀ-ում սահմանադրական կարգի հաստատմանը:
 
Նա հայտնեց, որ կմիանա ցուցարարների պահանջներին: Ապա Ղուկասյանը «Իմ քայլը» ժողովրդական շարժումը պատմական որակեց. «Մենք ամեն ինչ անում էինք, որ այդ օրը վերջապես գա, եւ այն եկավ: Մեր ժողովուրդն ազատվեց իշխանության յուրացումից, որը մեր երկրին թույլ չէր տալիս զարգանալ: Այսօր քաղաքական նոր խնդրի առաջ ենք կանգնած՝ սահմանադրական կարգ հաստատել:
 
Այժմ ողջ աշխարհն է հիանում մեր ժողովրդով»: Ի դեպ, մինչ դատավորը կորոշեր Ղուկասյանին ազատ արձակել, վերջինս հայտարարեց՝ եթե այդպես չլինի, ժողովուրդը պետք է պահանջի ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու համար: Այս գործով հաջորդ նիստը մեկ շաբաթ անց կլինի: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր