Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

07 մայիս 2018 21:01

Հորոսկոպի այս նշանին անվանում են «սատանայի փաստաբան». ո՞վ է նա

Հորոսկոպի այս նշանին անվանում են «սատանայի փաստաբան». ո՞վ է նաՈչ մեկը չի կարող անհարմար իրավիճակից դուրս գալ ավելի լավ, քան այս նշանը...
Կշեռքը միակ նշանն է, որն ստացել է անշունչ առարկայի, այլ ոչ կենդանու անուն։ Կշեռքների սիմվոլիկ նշանը մեղուն է։ Դա նրանց բնութագրում է որպես խելացի և աշխատասեր մարդկանց։
Կշեռք
Կշեռքին շրջապատող մարդիկ հաճախ են դիմում նրան, երբ որևէ խնդիր են ունենում։ Կշեռքները փորձում են հասկանալ խնդրի ողջ էությունը մինչև այս կամ այն խորհուրդ տալը։ Հնարավոր է՝ նրանք չկարողանան ամբողջովին լուծել խնդիրը, բայց միշտ լսում են, ուշադրություն դարձնում ու տալիս այն հոգեբանական աջակցությունը, որի կարիքը դիմացինն ունի այդ պահին։ Նրանց համար չկա ավելի նյարդայնացնող բան, քան մարդկանց կողմից եկող բացասական ազդեցությունը։ Նրանց շրջապատը պետք է լինի հավասարակշռված և լավ էներգետիկայով։ Եթե կոնֆլիկտ է լինում, Կշեռքները փորձում են դրա զարգացմանը հետևել երրորդ կողմի աչքերով։ Կշեռքներին անվանում են «սատանայի փաստաբան», որովհետև նրանք չեն ընտրում այս կամ այն կողմը, բայց, վերջիվերջո, փորձում են հանգցնել կոնֆլիկտը՝ մնալով նեյտրալ դիրքում։
Հմայք
Կշեռքներին սիրելը շատ հեշտ է, որովհետև նրանք օժտված են հմայքով։ Բոլորին իրենց հետաքրքիր ու կարևոր զգալ ստիպելու ունակությունը և նրանց զգացմունքներն ու էմոցիաները հասկանալը Կշեռքին տալիս է հնարավորություն՝ մարդկանց ուրախություն ու պոզիտիվ պարգևելու։ Կշեռքները ձգտում են հասնել երկարատև, ամուր հարաբերությունների։ Նրանք կարծում են, որ պետք է սովորեն կարդալ, թե ինչ է գրված մարդու ներսում, ոչ թե հիմնվել նրա հայացքների ու վարքագծի վրա։ Մինչ այսօր, չնայած մարդկանց հասկանալու հիանալի ունակությանը, Կշեռքների համար դժվար է «ոչ» ասելը, և այդ պատճառով նրանք հաճախ հայտնվում են սթրեսային իրավիճակներում, քանի որ մյուս մարդկանց պահանջմունքները վեր են իրենց սեփական հնարավորություններից։ Նրանք ուզում են գոհացնել բոլորին, բայց շատ արագ հասկանում են, որ դա անհնար է անել։
Զգացմունքայնություն
Կշեռքները շատ զգացմունքային են։ Նույնիսկ երբ վիճում են որևէ մեկի հետ, նրանց խարիզման և բարությունը միշտ օգնում են լուծել այդ վեճը։ Կշեռքները չեն սիրում բարկանալ, բայց երբ բանը հասնում է դրան, ավելի լավ է մի կողմ գնաք ու սպասեք, որ այդ փոթորիկն անցնի։ Հետո նրանք մոռանում են ողջ եղածը, հիշաչար չեն դառնում, ակնարկներ չեն անում։ Նույնիսկ կսկսեն զղջալ, որ այդքան անզուսպ են իրենց պահել։
Ռոմանտիկա
Կշեռքները սիրում են ամբողջ սրտով։ Եթե դուք բավարար հաջողակ եք Կշեռքների սիրուն արժանանալու համար, ձեր սիրտը միշտ կլինի նրանց ջերմ գրկում։ Կշեռքների սերն ամենամեծ սերն է, որ դուք երբևէ կգտնեք։ Նրանք շատ ուշադիր կլինեն ձեր և ձեր պահանջմունքների նկատմամբ։ Կշեռքները չեն հավատում սիրուն առաջին հայացքից։ Նրանք շատ զգույշ են և փնտրում են երկարատև հարաբերություններ։ Կշեռքների համար հեշտ չէ ընտրել մի մարդու, ում առջև կբացեն իրենց սիրտը։
Սոցիալական թիթեռնիկներ
Ոչ մեկը չի կարող անհարմար իրավիճակից դուրս գալ Կշեռքից ավելի լավ։ Նրանք դիվանագետներ են ու անհավանական հեշտությամբ են դուրս գալիս տարօրինակ իրավիճակներից։ Շատ են սիրում լինել մարդկանց ընկերակցությամբ։ Կշեռքները համարվում են ստեղծագործ ոգիներ։ Ի ծնե առաջնորդներ են, ովքեր առանց խնդիր վեր են բարձրանում հաջողության աստիճանով, միշտ ուզում են իմանալ ավելի շատ նոր բաներ և հեռու մնալ միջակությունից։ Որքան էլ սիրեք լինել նրանց ընկերակցությամբ, պետք է հիշեք, որ նրանք երբեմն ուզում են մենակ մնալ։
Գեղեցկություն՝ և՛ դրսից, և՛ ներսից
Կշեռքները գտնվում են Վեներայի հովանավորության ներքո, որը գեղեցկության ու սիրո աստվածուհին է։ Նրանք գնահատում են գեղեցկությունն ամեն ինչում՝ լինի դա ընկեր, զուգընկեր, երաժշտություն, թե արվեստ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր