ՀՀԿ-ն պատրաստ է հանձնել իշխանությունը. մանրամասներ Պուտին-Կարեն Կարապետյան հեռախոսազրույցից. «Հրապարակ»

Հիշենք, որ կրեմլյան և հայաստանյան կառավարական կայքերը տեղեկատվություն էին տարածել, որ Պուտինն այդ հեռախոսազրույցում նշել էր․ «Ճգնաժամային իրավիճակի կարգավորումը Հայաստանում պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա», ինչը դե ֆակտո աջակցություն էր Կարեն Կարապետյանին և ինչը վատ ընկալվեց մեր հասարակության կողմից։
Ի դեպ, մեր տեղեկություններով, շաբաթ օրը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում մի վերջին անգամ հավաքվել է այսօր գործող կառավարությունը՝ հրաժեշտի ճաշկերույթի։ Բացի մի քանի հոգուց, բոլորը եղել են հանգիստ և թիմով հեռանալու որոշմամբ։ Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Կարեն Կարապետյանի ամենահաջողված կադր՝ ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը, որի մասին ասում էին, թերևս, կմնա։ Իսկ Դավիթ Տոնոյանը, մեր տեղեկություններով, որոշել է չընդունել պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնելու առաջարկը, «եթե գործող կառավարությունից միայն իրեն առաջարկեն մնալ»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: