Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան ձերբակալվածներ          Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը       Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար    

08 մայիս 2018 13:37

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետԻրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստին Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանն ընտրեց ՀՀ վարչապետ: Խորհրդարանի 1/3-ի կողմից  Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրված  Նիկոլ Վովայի Փաշինյանին կողմ քվեարկեց 59  և դեմ՝ 42 պատգամավոր: 
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար էր 53 ձայնը: 
Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր