Քանի անձ է ձերբակալվել զանգվածային միջոցառումների ժամանակ
«2018թ. ապրիլի 13-ից մինչև մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում անցկացված զանգվածային միջոցառումներին առնչվող՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերի առթիվ հարուցվել է 50 քրեական գործ:
Այդ թվում՝
ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով հարուցվել է 20 քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ 7 քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով՝ 5 քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով՝ 7 քրեական գործ (այստեղ հաշվառված է՝ միայն նշված հոդվածով հարուցվածը), ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ 7 քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով՝ 4 քրեական գործ:
Այդ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նույն ժամանակահատվածում ձերբակալվել է 97 անձ, մեղադրանք է առաջադրվել 33 անձի, կալանավորումը որպես խափանման միջոց է կիրառվել 9 անձի նկատմամբ:
2018թ. մայիսի 8-ի դրությամբ հարուցված այդ քրեական գործերով ձերբակալված կամ կալանավորված բոլոր անձինք ազատվել են արգելանքից»։