Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով          Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

08 մայիս 2018 17:42

Արմեն Սարգսյան. «Երդմնակալությունից առաջ ես ինքս էի բարձրաձայնում խնդիրները, իսկ երդմնակալությունից հետո՝ մարդիկ սկսեցին խոսել» . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմեն Սարգսյան. «Երդմնակալությունից առաջ ես ինքս էի բարձրաձայնում խնդիրները, իսկ երդմնակալությունից հետո՝ մարդիկ սկսեցին խոսել»  . ՏԵՍԱՆՅՈՒԹՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, որում խոսել է Հայաստանի վերջին իրադարձությունների մասին:
Սարգսյանը, մասնավորապես, նկատել է, որ երկիրը իր նախագահությունից առաջ և հետո նույնն է, մարդիկ էլ են նույնը: «Այս համատեքստում ինձ թվում է՝ քիչ բան է փոխվել: Երդմնակալության ժամանակ և դրանից առաջ էլ մեկ ամիս ես շրջում էի Հայաստանի քաղաքներով, գյուղերով: Եղել եմ Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում, այսպես կոչված հայկական սփյուռքում մեր համերկրացիների հետ: \
Շատ պարզ պատճառով: Քանի որ լինել ընտրված նախագահ խորհրդարանում մի բան է, իսկ ներկայացնել ամբողջ ժողովրդին, ոչ միայն նրանց, ովքեր գտնվում են Հայաստանում, այլև նրանց, ովքեր ապրում են Ղարաբաղում՝ Արցախում, Հայաստանից դուրս, իսկ նրանք մի քանի անգամ ավելի շատ են, քան նրանք ովքեր ապրում են Հայաստանում, մեկ այլ բան…
Իսկապես ազգի, ամբողջ ժողովրդի նախագահը լինելու համար անհրաժեշտ է նրանց հետ շփվել: Հիմնականում ես շատ եմ շփվել երիտասարդների հետ: Բնական է, խնդիրները, որոնց մասին հիմնականում խոսում էին Հայաստանում, Հայաստանից դուրս, այն խնդիրներն են, որոնց մասին մենք բոլորս գիտենք… Դրանք նույն խնդիրներն են, որոնք հնչեցրել են այս շարժման առաջնորդները: Եվ այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը: Նույնը: Սոցիալական անարդարությունը, աղքատությունը.. Դա կոռուպցիան է, որ երկրում կա, երիտասարդները, չնայած որ ստացել են լավ կրթություն, նրանց համար հասկանալի չէր՝ ուր են գնում, ինչպիսին է իրենց ապագան»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ իր երդմնակալությունից առաջ և հետո երկիրը չի փոխվել,«պարզապես երդմնակալությունից առաջ ես ինքս էի բարձրաձայնում խնդիրները, իսկ երդմնակալությունից հետո՝ մարդիկ սկսեցին խոսել»:
Սարգսյանը բնական է, համարել, որ այն հսկայական լարվածությունը, որը կուտակվել էր բազմաթիվ տարիների ընթացքում, կարող էր արտահայտվել տարբեր ձևերով: «Կարելի էր երկիրը փոխել էվոլյուցիոն քայլերով, կամ կարող էր լինել այնպես, ինչպես եղավ: Այսինքն` ինչ-որ առումով ինձ սա չզարմացրեց: Զարմացրեց այդ գործընթացի արագացումը: Ինչքան արագ սա տեղի ունեցավ»,- ասել է նա: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է իսկապես դառնալ հաջողակ երկիր: « Այն կարող է դառնալ շատ դինամիկ երկիր, որը նայում է դեպի ապագան: 21-րդ դարի երկիր: Հենց օգտագործելով այդ հսկայական ներուժը, որ ունի: Ազգային պոտենցիալը»,- ասել է նա՝ հավելելով, որ սփյուռքում ապրողները, եթե ապագա տեսնեն Հայաստանում, կվերադառնան Հայաստան: Անդրադառնալով իր դիրքորոշմանը՝ Սարգսյանը նշել է, որ իր համակրանքը ժողովրդի կողմն է:
«Եթե ժողովուրդը հրապարակում է, ես պետք է լինեմ այնտեղ: Եթե ժողովուրդը ճակատում է, ես պետք է լինեմ այնտեղ: Վերջերս արևմտյան լրագրողներից մեկն ինձ հարցրեց. «Պարոն նախագահ, Դուք քիչ գործադիր իշխանություն ունեք, իսկ ի՞նչ կլիներ, եթե օրինակ, ժողովուրդը կամ երիտասարդությունը և ոստիկանությունը բախման գնային, ինչպե՞ս դուք կարող էիք ազդել, չէ՞ որ Դուք քիչ գործադիր իշխանություն ունեք»: Այդպիսին է մեր Սահմանադրությունը: Ես չեմ այն գրել: Բայց ես երբ համաձայնվում էի, գիտեի՝ ուր եմ գնում: Ես թերևս ստիպված կլինեմ կանգնել երիտասարդության և ոստիկանության միջև: Քանի որ ես երևի այլ օջախ չեմ ունենա»,- ասել է նախագահը: Արմեն Սարգսյանը նկատել է, որ կատարվածում արժանի ներդրում ունի ողջ ժողովուրդը, քանի որ չէին կարող լինել հանրահավաքներ, հեղափոխություն, եթե համապատասխան մարմինները իրենց այլ կերպ պահեին:
Նախագահը նաև նկատել է, որ «շատ եզակի» դեպքեր են եղել, երբ ինչ-որ մեկը ինչ-որ բան խախտել է: «Մյուս կողմից պետք է արժանին մատուցել և՛ ուժայիններին, և՛ ոստիկանությանը, և՛ մյուսներին, որոնք ընդհանուր առմամբ իրենց քաղաքակիրթ են պահել: Ինձ թվում է՝ դա ամբողջ ժողովրդի պահանջն էր: Որպեսզի մեզ մոտ չկրկնվի այն, ինչ եղել է նախկինում կամ այլ երկրներում»,- ասել է նա: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ կկարողանա աշխատել նրա հետ: «Մեր վերջին հանդիպումները եղել են շատ կառուցողական:
Երիտասարդ, իսկապես տաղանդավոր մարդ, մարդ, որը զգում և տաղանդավոր կերպով կառավարում է զգացմունքները և մտքերը… Ինչպիսի վարչապետ նա կլինի՝ ժամանակը ցույց կտա: Իմ դերը կլինի այն, որ հաշվի առնելով իմ կենսափորձը և իմ սկզբունքներն այս կյանքում, եթե նա ցանկանա, նրան խորհուրդ տամ: Եվ ցույց տամ, որ ինչպես նախկինում էր, ինձ համար առաջնահերթություն կլինի օրենքը և Սահմանադրությունը: Այսինքն, եթե ինչ-որ մեկը ոտնձգություն կատարի Սահմանադրության, օրենքի և օրինականության վրա, ապա հանձին ինձ նրանք կհանդիպեն պատի»,- ասել է Արմեն Սարգսյանը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր