Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

09 մայիս 2018 11:50

«Մենք պատրաստ ենք աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

«Մենք պատրաստ ենք աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան«Ես կցանկանայի շնորհավորել այսօր բոլոր հայերին հաղթանակի կապակցությամբ»,- այսօր Հաղթանակի զբոսայգում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Նա նկատեց, որ սա այն օրն է, երբ աշխարհը միավորվեց ֆաշիզմի դեմ պայքարում և ժողովրդավարության կայացման համար. «Ամերիկացի ժողովուրդը երբեք չի մոռանա այն զոհողությունները, որոնք արվեցին Խորհրդային միության երկրների և Հայաստանի ժողովրդի կողմից այդ պայքարի համար»:
Անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին՝ Ռ. Միլսն ասաց, որ ԱՄՆ-ն և ԱՄՆ դեսպանությունը բոլորի նման ոգևորված են այս խաղաղ պայքարով.
«Մենք շնորհավորում են պարոն Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մենք պատրաստ ենք աշխատել նրա կառավարության հետ և շարունակել մեր գործընկերությունը ՀՀ-ի հետ: Ժամանակն է կամուրջներ կառուցել, լարվածությունը թուլացնել, և կառուցվել այն Հայաստանը, որի համար փողոց էին դուրս եկել այդքան մեծ թվով մարդիկ: Առաջիկա օրերին մենք կաշխատենք նոր կառավարության հետ՝ տեսնելու՝ ինչով ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության ամրապնդման և ավելի ազատ տնտեսության ձևավորման գործում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր