Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

09 մայիս 2018 13:35

«Ուղղակի չթողեցին». Արա Բաբլոյանը՝Փաշինյանին չշնորհավորելու մասին

Հանրապետականը մնում է իր դիրքորոշմանը՝ մենք պետք է անենք ամեն ինչ՝ հանուն մեր երկրի կայունության եւ ժողովրդի բարօրության: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
«Եթե կան քայլեր, որոնք ՀՀԿ-ն կատարում է, նշանակում է հանուն երկրի կայունության եւ ժողովրդի բարօրության է անում».-ասաց նա:
Հարցին, թե ինչու ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո չշնորհավորեց նրան, Արա Բաբլոյանը պատասխանեց. «Ես չշնորհավորեցի, որովհետեւ ուղղակի չթողեցին՝ ծափ տվեցին եւ իրեն հրավիրեցին»։
Ճշտող հարցին, թե պատրաստվո՞ւմ է դա անել, այսօր, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես շնորհավորում եմ, որովհետեւ, ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում եւ հասարակություններում, այո՛, մեկը մյուսին պետք է շնորհավորի»:
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր