20 բան, որոնք առանց վարանելու պետք է հեռացնեք ձեր կյանքից
![](https://style.news.am/static/temp/p1.jpg)
Տնային հագուստը, որն արդեն հին է, քանզի ունի դուրս ցցված ծնկներ, լայնացած վերնազգեստների մասին չմոռանաք, դրանք նույնպես նետեք աղբաման:
Մեկ ականջակալով ականջակալներն ու հին մարտկոցները: Սովորության համաձայն մի կողմ մի դրեք, աշխատեք ազատվել դրանից:
Կոտրված սպասքը: Անհարմար է նույնիսկ այդ տեսակ սպասքից օգտվելը, անգամ հյուրերին ինչ-որ բան հրամցնելը:
Այն միջոցառումների հերթագրումը, որտեղից ավտոմատ կերպով տարին մեկ անգամ ուղարկվում է ձեր ծննդյան օրվան նվիրված շնորհավորանք:
Սոցցանցերի ձեր անձնական էջերից այն ընկերներին, ում չեք ճանաչում, քանի որ ժամանակը թանկ է և դութ պետք է գնահատեք այն:
Սառնարանի վրայի դիետայի թերթիկները: Չէ որ դրանք նույնպես ձեզ հարկավոր չեն:
Հեռախոսով տարվող անիմաստ զրույցները:
Հեռախոսում մեկից ավելի զարթուցիչները: Մեկն էլ բավարար է: Եթե մեկը լինի, ապա դրա արձագանքը հաստատ կլսես:
Համակարգչից այն փաստաթղթերը, որոնք չեք օգտագործում:
Ուշանալու ձեր վատ սովորությունը:
Ափսոսանքը՝ չարածի համար, չավարտված գործողությունների համար: Բաց թողեք այդ իրավիճակը:
Հին ամսագրերն ու տետրերը, փողոցում ձեզ տրված թռուցիկները: Հին դասախոսությունները, որոնք չեք օգտագործում:
Դատարկ, անպետք, անիմաստ հարաբերությունները:
Կոսմետիկայի մնացորդները, հյուրանոցից ձեռք բերված օճառներն ու փոքրիկ սրվակները:
Հերթերը խանութներում, սովորեք օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից:
«Ես չեմ կարող» արտահայտությունը: Իմացի՛ր, փնտրի՛ր, սովորի՛ր:
Խոստումները՝ «կզանգահարեմ», «կհանդիպենք», «կզբոսնենք»:
Զիջելու սովորույթը, ծերանալուց, նոր իրավիճակներից և իրերից վախը:Անպետք իրերը, որքան նոր, իրական, հրաշալի ապրանքներ շրջապատեն ձեզ, այնքան ավելի լավ ձեզ համար:
Լուսանկարները, որոնցում դուք ձեզ դուր չեք գալիս, հաղորդագրությունները, որոնք պարունակում են միայն «որտե՞ղ ես», էլեկտրոնային փոստի նամակները, որոնց չեք պատասխանել, որոնք ձեզ հետաքրքիր չեն: Հեռուսատցույցի դիմաց երկար ժամանակ անցկացնելը:
Այս բոլոր կետերից գտեք նրանք, որոնք առկա են ձեր կյանքում և առանց երկար մտածելու և վարանելու դեն նետեք ձեր կյանքից: