Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

11 մայիս 2018 09:30

«Հրապարակ». ՀՀԿ-ական խուճապ. Հայացք ներսից. Շիրակ Թորոսյանին կարող են ստիպել վայր դնել մանդատը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց առաջ ՀՀԿ-ում որոշել են հրաժարականների շքերթ կազմակերպել՝ թաղապետերով, մարզպետներով, փոխնախարարներով։ Բոլորը դիմումներ են գրել, սակայն հետո մտքափոխվել են։

«Վերջին տարիներին ով ասես մտավ կուսակցություն, ոչ մեկին այդպես էլ չհանեցինք ճիշտ ժամանակին ու ճիշտ պահին, արդյունքն էլ եղավ այն, որ ժամանակին գաղափարախոսական թիվ մեկ ուժը վերածվեց մականունավորների եւ օլիգարխների կուսակցության։ Հիմա պետք է ազատ թողնել։
Նրանք, ովքեր գաղափարի համար են մեզ միացել, կմնան, ովքեր ոչ՝ Աստված իրենց հետ, կուսակցությունն էլ կմաքրվի»,- բացատրեց ՀՀԿ-ականներից մեկը։

Այսօր, երեկոյան 6-ին ՀՀԿ խորհրդի նիստ է լինելու, քննարկելու են վարչապետի քվեարկության օրը ՀՀԿ-ականների պահվածքը։ Ի դեպ, հնարավոր է Շիրակ Թորոսյանին ստիպեն վայր դնել մանդատը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր