Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին          Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են 2 Toyota-ներն ու Honda-ն, կան հոսպիտալացվածներ       Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին    

11 մայիս 2018 11:30

Կարկտահարությունից տուժածներին պետության աջակցությունը պետք է լինի ոչ այնքան ֆորմալ, որքան արդյունավետ. Փաշինյան

Կարկտահարությունից տուժածներին պետության աջակցությունը պետք է լինի ոչ այնքան ֆորմալ, որքան արդյունավետ. ՓաշինյանԳեղարքունիքի մարզում կարկտահարության հասցրած վնասի չափերը գնահատելու համար գյուղատնտեսության նխարարությունը մասնագետների խումբ է ուղարկել: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով, վնասները մեծ ծավալի չեն, բայց կան այգիներ, որոնք վնասվել են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե նախկինում ինչ է արվել կարկտահարության հետեւանքով վնասները գնահահատելուց հետո, ինչին նախարարը պատասխանեց, որ վնասի չափը պարզելուց հետո կառավարությունը սովորաբար հնարավորություն է ունեցել զիջելու հողի հարկը, ջրի վարձը, կամ սերմերի համար է փոխհատուցում տրվել:
Նախարարը նշեց, որ կարկտահարված հատվածը դուրս է հակակարկտային ներազդեցության դաշտից. «Այս պահին կարողանում ենք ընդամենը 15 տոկոսը ծածկել, երկու տարվա ընթացքում պետք է ծածկենք 70 տոկոսը»,- իր հերթին նշել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։
Փաշինյանն էլ արձագանքեց. «Մենք այդ թեմային կանդրադառնանք: Պետք է այնպես անել, որ աջակցություն լինի ոչ այնքան ֆորմալ, որքան արդյունավետ, որ մարդիկ զգան, որ իսկապես պետությունը լրջագույն ջանք է գործադրում, որ այդ վիճակից իրենք դուրս գան: Այս խնդրին պետք է անդրադարձ կատարել կառավարության ծրագրի ընդունումից հետո»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր