Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

11 մայիս 2018 11:50

Կառավարությունը որոշեց. Ռազմաարդյունաբերական համալիրի ուղեղային կենտրոն է ստեղծվում

Նախատեսվում է ՀՀ ՊՆ-ի ենթակայությամբ ստեղծել Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ, որի նպատակն է լինելու ապահովել գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացումը եւ հայրենական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի արտաքին շուկաներում իրացնելու նախադրյալների ստեղծումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստում նշել է պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը՝ ներկայացնելով «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ նշելով. «Ռազմաարդյունաբերական համալիրն աշխատում է եւ դա անում է մասնավոր ընկերությունների հետ համագործակցված: Մենք այս կառույցը ստեղծում ենք, որպեսզի դադարեցնե՞նք մասնավորի հետ համագործակցությունը, թե ծավալն այնքան մեծ է, որ պետք է նաեւ պետական կատռույց ստեղծել»:
Ի պատասխան Փախչանյանն ասաց. «Ինստիտուտը մշակումներ իրականացնելու գործառույթ չունի, այն կազմելու է մարտավարատեխնիկական առաջադրանքներ: Հիմա դա ոչ համակարգված է արվում: Մենք պետք է հասկանանք, թե այն, ինչ զորքերն ուզում են ունենալ, որն է ամենակարեւոր խնդիրը, տեսնել աշխարհում ինչ է կատարվում, որ ուղղություններն են զարգացնելու համար կարեւոր:
Այսինքն ինստիտուտը չի լինելու փոխարինող, այլ լրացնող»:
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Փաստորեն մենք սրանով ուզում ենք ստեղծել ռազմաարդյունաբերական համալիրի ուղեղային կենտրոն, որը կորոշի առաջնահերթությունները, կարիքները եւ կձեւակերպի այն պահանջարկը, որը երկարաժամկետ ու կարճաժամկետ առումով ունենք»:
Կառավարությունը այս որոշումն ընդունեց միաձայն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր