Կառավարությունում քննարկվեց Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու մասին հարցը

«Այսօր արդեն կառավարությունն ինքը չի ղեկավարում, ըստ վարչապետի հանձնարարականի` մենք ներկայացնում ենք այս օրինագիծը»,- դիմելով ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Դ.Հարությունյանը` հավելելով, որ Ս. Սարգսյանը վերջին պաշտոնաթող նախագահն է, որն օգտվում է այդ օրենքից, որովհետև այսուհետ նախագահների համար նման դրույթ չի նախատեսվում:
«Խնդիրը պազ է, տեղի է ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում և հետագա իրադարձությունների արդյունքում հիմա անհրաժեշտություն է առաջացել որոշման այդ հատվածը կոնկրետ կառավարական առանձնատան սեփականաշնորհման մասին չեղյալ հայտարարել և գտնել այլ լուծում, որը կապահովի օրենքով նախատեսված երաշխիքը»,- արձանագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն` Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովելու համար լուծում գտնելու մասին: